Մեր դասընթացները

Մեր ծրագիր

Մեր ծրագիրը բաղկացած է 4 մոդուլից: Յուրաքանչյուր փուլ ներկայացնում է գիտելիքների  տեսական և գործնական համակարգ:

6 ամիս

4 մոդուլ

72 դաս

9 առարկա

Այս փուլում երեխաները ծանոթանում են հիմունքներին՝ ինչ են անօդաչու թռչող սարքերը, ինչ ԱԹՍ-ների տեսակներ կան և ինչի համար են օգտագործվում, ինչպես են նրանք թռչում և մնում օդում: Բացի այդ, երեխաները սկսում են պարապել սիմուլյատորի վրա, որը հիմք է հանդիսանում անօդաչու թռչող սարքերի հետագա կառավարման համար:

Երկրորդ մոդուլում երեխաները խորացնում են իրենց տեխնիկական գիտելիքները։ Ծանոթանում են էլեկտրոնիկայի համակարգին, ծրագրերին, որոնք օգնում են կարգավորել ԱԹՍ-ները: Նաև երկրորդ փուլում սկսվում են խմբաjին աշխատանքները նախագծերի վրա, որի արդյունքում ամեն խումբը պետք է ներկայացնի իրենց ստեղծած անօդաչու սարքերը, որոնք կփորձարկվեն իրական պայմաններում:

Երրորդ փուլի հիմքը 3D մոդելավորումն է: Դասընթացի ընթացքում երեխաները ծանոթանում են 3D տպիչի շահագործման սկզբունքներին, սովորում են աշխատել 3D մոդելներ ստեղծելու ծրագրերի հետ։

Չորրորդ մոդուլում երեխաները, օգտագործելով նախկինում ձեռք բերած բոլոր գիտելիքները, կենտրոնանում են իրենց անհատական ​​նախագծերի վրա:

Առարկաները և Գիտելիքները

3D մոդելավորում

Ուսումնասիրում ենք Fusion 360 3D մոդելավորման ծրագիրը և նկարում ապագա անօդաչու թռչող սարքը։

3D տպագրություն

Սովորում և աշխատում ենք UltiMakerCura ծրագրի վրա, տպում ենք ԱԹՍ-ի 3D մասեր։

Էլեկտրոտեխնիկա

Ուսումնասիրում ենք բոլոր էլեկտրոնային սարքերի և սխեմաների շահագործման սկզբունքները։

Կառուցում

Համատեղում ենք ԱԹՍ-ի տարրերը ուղեղի և էլեկտրոնային բաղադրիչներ հետ։

Էլեկտրոնիկա

Մենք ուսումնասիրում ենք ավտոպիլոտների հիմնական տեսակները, դրանց շահագործման սկզբունքները և օգտագործում մեր ԱԹՍ-ի վրա։